Աշխարհ

Ուկրաինայում ձերբակալվել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատոր և հեղինակ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում ձերբակալվել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատոր և հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատորների եւ հեղինակների, որոնք փորձել են խանգարել զորահավաքի անցկացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՈՒԱԾ-ի լրատվական ծառայությունը։

«ՈՒԱԾ-ն և ազգային ոստիկանությունը ձերբակալել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատորների և հեղինակների, որոնք մտադիր էին խափանել զորահավաքը եւ հրապարակել Ուկրաինայի ԶՈՒ-ի գտնվելու վայրը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հաղորդվում է, որ ձերբակալվածները սադրիչ ուղիղ եթեր են հեռարձակել և կեղծ տեղեկություններ են տարածել ուկրաինացի զինվորականների, մասնավորապես՝ տարածքային համալրման կենտրոնների աշխատակիցների մասին։ 

Նշվում է, որ Խմելնիցկիի շրջանում ձերբակալվել է 14 մարդ։ ՈՒԱԾ-ի տվյալներով ՝ նրանք տեղեկատվություն են հրապարակել տարածքային համալրման կենտրոնների և ազգային ոստիկանության աշխատակիցների գտնվելու վայրի և՝ տեղաշարժման երթուղիների մասին։ Մյուսները ձերբակալվել են Կիևում՝ Տելեգրամ ալիքներում բջջային անցակետերի տեղակայման մասին տեղեկություններ հրապարակելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում