ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ ժամը՝ 19:00-ին, Կինոյի տանը (հասցե՝ Երևան, Վարդանանց 18/2):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌեԱ» փառատոնն այս տարի տեղի է ունենում հոկտեմբերի 20-26-ը Երևանում՝ էլ ավելի հագեցած ծրագրով, հետաքրքիր շնորհանդեսներով, հայկական և միջազգային արտադրության կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմաշարով, միջազգային հյուրերով, աշխատարաններով, վարպետության դասերով և ամենակարևորը՝ երիտասարդ ստեղծագործողների, անիմատորների համար նոր հնարավորություններով։
Փառատոնի փակման միջոցառման մեկնարկը կտրվի 19:00-ին Կինոյի տան Մեծ դահլիճում, որից հետո՝ 20։00-ին, տեղի կունենա շվեյցարացի անիմատոր, ռեժիսոր Ժորժ Շվիցգեբելի անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
Ժամը 21։00-ին Հ. Մալյանի անվան թատրոնում տեղի կունենա Փառատոնի փակման՝ Netflix-ի արտադրության «Երևակայականը» (The Imaginary) ֆիլմի ցուցադրությունը։
Փառատոնի մասին մանրամասն և ամբողջական տեղեկատվությունը հասանելի է պաշտոնական էջերում՝
https://www.reanimania.com/
https://www.facebook.com/ReAnimania
https://www.instagram.com/rea_festival/։