Որոշ ընդդիմադիրներ ավելի շատ էներգիա են ծախսում «Հանրապետական»-ին թիրախավորելու համար. Մամիջանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր դժգոհությունը հայտնեց որոշ ընդդիմադիր գործիչների, շրջանակների պահվածքի վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանն իր տեսակետը հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: 

Ընդդիմադիր պատգամավորը կարևորեց, որ իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը: Նա վստահեցրեց, որ «Հանրապետական» կուսակցությունը չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար:

Նա ընդգծեց՝ ցավոք, ժամանակ առ ժամանակ որոշ ընդդիմադիր գործիչներ կամ շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում «Հանրապետական» կուսակցությանը թիրախավորելու, քան իրենց հիմնական առաքելության՝ իշխանությանը հեռացնելու համար: «Մենք դրան վերաբերվում ենք ներողամտաբար, որովհետև, որպես կանոն, ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է: Որպես կանոն՝ թույլերն են փորձում ճանկռել ուժեղին: Ժամանակ առ ժամանակ մեզ հունից հանում են, և մենք ստիպված ենք լինում յուրաքանչյուրին հիշեցնել, թե ով է եղել ինքն իշխանափոխության ժամանակ»,-ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ հիշում են բոլորի «դուխով» նկարները, հրապարակից բոլորի սելֆիները, սակայն ընդհանուր գործի համար պատրաստ են այս պահին դրան ուշադրություն չդարձնել:

Այնուամենայնիվ, ըստ նրա, հիմնական ընդդիմադիր դերակատարները գիտակցում են իրավիճակի լրջությունը և ազնվաբար լծված են պայքարին:  

Հայերեն Español

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա