Եվրոպա

Եվրամիությունում մերժել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագիրը պատժամիջոցների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունում մերժել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագիրը պատժամիջոցների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ի գիտություն են ընդունել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագիրը, սակայն մերժել են ԵՄ-ի կողմից ընդունված պատժամիջոցների առնչությամբ պահանջները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոյին:

«Մենք՝ որպես Եվրոպական միություն, չենք կարծում, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Կազանի հռչակագրի՝ պատժամիջոցներին վերաբերող ձևակերպման հասցեատերն ենք։ ԵՄ պատժամիջոցներն օրինական որոշումներ են, որոնք պարտադիր են ԵՄ քաղաքացիների և կազմակերպությունների համար՝ հիմնված Եվրոպական միության իրավունքի վրա», - Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետեր Ստանոն։

Նա նշել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ԲՐԻԿՍ-ի մեջ մտնող մի քանի երկրների դեմ՝ «համոզիչ, օրենքով հիմնավորված պատճառների» հիման վրա:

«Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընդհանուր արդյունքին, մենք ի գիտություն ենք ընդունել Կազանի հռչակագիրը», - ասել է Ստանոն։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագրում կոչ է արվում վերացնել միակողմանի տնտեսական պատժամիջոցները և երկրորդական պատժամիջոցները՝ որպես միջազգային իրավունքին հակասող:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում