Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն սպառնում են միջազգային խաղաղությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատժամիջոցների սահմանումն սպառնում է միջազգային խաղաղությանը, և ԲՐԻԿՍ-ը պետք է իրավահավասար համագործակցության օրինակ ցույց տա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը միավորման 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող «աութրիչ» («BRICS պլյուս») հանդիպմանը։

«Միակողմանի սահմանափակող միջոցների կիրառումը վտանգի տակ է դրել միջազգային խաղաղությունը, զարգացման շատ գործընթացների համար առաջացել են խնդիրներ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հարկադիր և սահմանափակող միջոցների պատճառով, ուստի ԲՐԻԿՍ-ը և «ԲՐԻԿՍ պլյուս»-ը պետք է մշակեն և ներդնեն թափանցիկ, արդարացի, ներառական և ոչ խտրական սկզբունքներ համագործակցության համար», - ասել է նա:

«Միջազգային պատժամիջոցները կործանարար ազդեցություն են թողնում միջազգային հարաբերությունների վրա և խոչընդոտում են  երկրներին՝ օգտվելու իրենց ֆինանսական միջոցներից՝ դժվարացնելով նրանց ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության գործընթացներին», - ընդգծել է Իրանի նախագահը։

ԲՐԻԿՍ-ը հիմնվել է 2006 թվականին. 2011 թվականին խմբի սկզբնական կազմին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան կազմակերպության լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ Նույն օրը ԲՐԻԿՍ-ի նախագահությունը մեկ տարով անցել է Ռուսաստանի Դաշնությանը։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը