ՀՀ ՆԳՆ կայքում նոր ենթաբաժիններ են գործարկվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրության համար տեղեկատվության հասանելիությունը առաջնահերթություն համարելով՝ Ներքին գործերի նախարարությունն իր կայքէջում կատարել է փոփոխություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, «Ծառայություններ» բաժնի Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության ենթաբաժինները թարմացվել են: Դրանց փոխարինել են թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ենթաբաժինները:

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը նշում է. «Ներքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության առավելագույն հասանելիություն ապահովելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում ավելացվել է «Ծառայություններ» նոր բաժինը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին նշել իրենց անհրաժեշտ ծառայությունը, ներբեռնել նկարագիրը՝ ստանալով լիարժեք տեղեկատվություն տվյալ ծառայության վերաբերյալ»:

Եթե անձը, օրինակ, ցանկանում է ծանոթանալ ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման կարգին, պետք է մուտք գործի ՆԳՆ կայքէջ, ապա՝ «Ծառայություններ» բաժնից ընտրի «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» ենթաբաժինը, բացված պատուհանից ընտրի «ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրումը»: Ներբեռնելով այն՝ քաղաքացին ստանում է թեմային առնչվող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք դասավորված են ըստ բաժինների, որտեղ ներառված է նաև այն փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացնի անձը տվյալ ծառայությունը ստանալու համար:

Խաչատուր Իգիթյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա քաղաքացիներին խուսափել ծառայություն մատուցող ստորաբաժանումներ կրկնակի այցերից, ինչպես նաև խնայել ժամանակը:

Նշվում է, որ քաղաքացիները ծառայությունների մատուցման հետ կապված հրատապ խնդիրների առկայության դեպքում կարող են կապ հաստատել Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության հետ՝ 011-21-21-02 հեռախոսահամարով:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին