Իրավունք

Քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկող 62-ամյա կինը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկող 62-ամյա կինը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկող 62 կինը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: 

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: 

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում