Մշակույթ

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լյուբիմովը հոկտեմբերի 25-ին ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա իր 80-ամյակին նվիրված մենահամերգով։

Ծրագրում՝ Վալենտին Սիլվեստրով, Ֆրեդերիկ Շոպեն, Հենրի Փըրսել, Ֆրանց Շուբերտ, Միխայիլ Գլինկա, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ։ 

Ալեքսեյ Լյուբիմովն այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից է։  Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ։ Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։ Երբ 1980-ականներին քաղաքական սահմանափակումները Ռուսաստանում հանվել են, Ալեքսեյ Լյուբիմովը դարձել է առաջին աստիճանի միջազգային դաշնակահարներից մեկը, որ համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է միջազգային դիրիժորների՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։ Պատմական ելույթներ է ունեցել Լուսավորության դարի նվագախմբի, Վիեննայի ակադեմիայի և Գենտի Կոլեգիա վոկալե խմբերի հետ։ Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ ողջ աշխարհում։

Հայերեն

Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

Լաթաքիայի բնակիչները զգուշանում են դուրս գալ. մանրամասներ Սիրիայում բախումների հետևանքով հայ համայնքում տիրող իրավիճակից

«Ուրարտու»-ն երեք գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում է անցկացրել

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ռուբիոյի առաջիկա հանդիպումը Ուկրաինայի պատվիրակության հետ

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Իսրայելը հաստատել է Գազայում օդային հարված հասցնելու տեղեկությունը

Ավստրալիայում հզոր ցիկլոնի հետևանքով բազմաթիվ տներ ու ձեռնարկություններ են հոսանքազրկվել

Համբուրգի օդանավակայանը գործադուլի պատճառով  չեղարկել է բոլոր թռիչքները