Եվրոպա

Համբուրգի օդանավակայանը գործադուլի պատճառով  չեղարկել է բոլոր թռիչքները

1 րոպեի ընթերցում

Համբուրգի օդանավակայանը գործադուլի պատճառով  չեղարկել է բոլոր թռիչքները

Գերմանիայում մարտի 9-ին փակվել է Համբուրգի օդանավակայանը՝ առանց նախազգուշացման սկսված գործադուլի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրությամբ հայտնել է Համբուրգի օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ գործադուլը կազմակերպվել է Ver.di արհմիության կողմից:

«Այդ պատճառով օդանավակայանը փակ է, և ողջ օրվա ընթացքում թռիչքներ և ժամանումներ չեն լինի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ  թռիչքի հետ կապված հարցերի համար անհրաժեշտ է դիմեք համապատասխան ավիաընկերությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում