Հորդորում ենք զերծ մնալ ՍԴ որոշման բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից. Սահմանադրական դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը մշտապես առաջնորդվել է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից անհիմն և անբովանդակ խոսույթին չանդրադառնալու՝ Բարձր դատարանի կարգավիճակին հարիր սկզբունքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Սահմանադրական դատարանի տարածած հայտարարության մեջ:

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում Սահմանադրական դատարանին և առանձին դատավորներին թիրախավորման դեպքերը՝  պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական (գերակշռաբար՝ քաղաքական) շահերով։ 

Սահմանադրական դատարանը մշտապես առաջնորդվել է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից անհիմն և անբովանդակ խոսույթին, որքան էլ այն իր մեջ պարունակել է Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի դատավորների կամ աշխատակազմի աշխատակիցների հասցեին ուղղված արատավորող բովանդակություն, չանդրադառնալու՝ Բարձր դատարանի կարգավիճակին հարիր սկզբունքով։  

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ առավել հաճախակի են դարձել դատական ակտերի իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծությունների եզրահանգումներում Սահմանադրական դատարանի դատավորներին կամ աշխատակազմի աշխատակիցներին արատավորող տեղեկությունների տարածման, ՍԴ որոշման բովանդակության դիտավորյալ խեղաթյուրումների միջոցով հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկատվություն տարածելու փորձերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի աշխատակիցների հեղինակազրկման նպատակով կատարվող հայտարարությունները։  

Նմանօրինակ գործունեություն ծավալող անձանց և խմբերին հորդորում ենք զերծ մնալ ՍԴ որոշման (որոշումների) բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից և, հրապարակային հայտարարություններով հանդես գալուց առաջ նախ ընթերցել ՍԴՈ-1749 որոշումը։ 

Նման հակաօրինական դրսևորումների նկատմամբ հրավիրում ենք հատկապես զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, և կարծում ենք, որ  այս շարունակական վարքագծի նկատմամբ հանդուրժողականությունն անթույլատրելի է և շարունակվելու դեպքում՝ պետք է արժանանա իրավական գնահատականի»,- նշված է ՍԴ-ի հայտարարության մեջ: 
 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն