Աշխարհ

Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հավանական սպանության մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հավանական սպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի հավանական սպանության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընթացքում երեք անձ է սպանվել։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի անվտանգության գործակալությունը ստուգում են հավանականությունը, որ սպանվածներից մեկը Յահյա Սինվարն է: 

Սոցցանցերում տարածվում են ՀԱՄԱՍ-ի 61-ամյա առաջնորդ Յահյա Սինվարին նման այլանդակված դիի կադրերը։ 

Իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ այսօր նա սպանվել է ՑԱԽԱԼ-ի պարեկի կողմից Գազայի հատվածի տներից մեկում: 

Իսրայելական 12-րդ ալիքը հայտնում է, որ Սինվարի ենթադրյալ մարմնի ԴՆԹ-փորձաքննության համար մի քանի ժամ կպահանջվի։

Sky News Arabia-ի աղբյուրը հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում