Իրանում հայտարարել են միջուկայինից ավելի հզոր զենք ունենալու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը միջուկայինից շատ ավելի հզոր զենք ունի: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զարգացման և սպառազինության հանձնաժողովի նախկին քարտուղար Էբրահիմ Ռոստամին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա խոսքերը փոխանցում է IFP գործակալությունը։

«Մենք ունենք սարքավորումներ, որոնք շատ ավելի հզոր են, քան միջուկային զենքը»,- նշել է Ռոստամին՝ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ ներկայացնելուց:

Նախորդ շաբաթ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում պատմական հանգամանքներ են ստեղծվել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար: Դրանից անմիջապես հետո իրանցի 39 պատգամավորներ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին կոչ էին արել արտոնել միջուկային զենքի ստեղծումը՝ հրեական պետության հնչեցրած սպառնալիքների պատճառով։ Իրանի պաշտպանական դոկտրինը, հիմնվելով Գերագույն առաջնորդ Ալի Խամենեի որոշմանը, արգելում է միջուկային զենքի ստեղծումը, քանզի համարվում է, որ դա հակասում է իսլամի սկզբունքներին:

Հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության էր ենթարկել Իսրայել՝ դա համարելով ինքնապաշտպանության գործողություն։ Իսրայելցի զինվորականների պնդմամբ՝ արձակված շուրջ 180 բալիստիկ հրթիռների մեծամասնությունը չեզոքացվել է, և չի հանգեցրել զոհերի երկրի քաղաքացիների շրջանում: Իրանցիները պնդում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի ռազմական օբյեկտները: Իսրայելը սպառնացել է պատասխան հարված հասցնել:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան