Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն Ջըն Սիոսյուին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն Ջըն Սիոսյուին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն Ջըն Սիոսյուին՝ քննարկելու փոխգործակցության հնարավորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել է  նախարարության գործունեության առաջնահերթությունները, ծրագրերն ու խնդիրները, ռազմավարական ուղղություններն ու ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթի առաջարկող հարկային և մի շարք այլ արտոնությունները, որոնք գալու են նպաստելու երկրում օտարերկրյա ընկերությունների կողմից ներդրումների հետ կապված հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանը:

Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ մասնավորապես ընկերության կազմում հայաստանյան բուհերի երիտասարդ կադրերի ներգրավման, վերարտադրության միջոցով ընկերությունում նոր աշխատակիցների համալրման հնարավորությունը, ինչպես նաև համագործակցությունը գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) և համալիր տեխնիկական լուծումների  ոլորտում:

Ջըն Սիոսյուն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, փոխգործակցության՝ կրթական, փորձի փոխանակման, հեռահաղորդակցության զարգացման և այլ հնարավորություններն ու պոտենցիալը, որ տեսնում են Հայաստանում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում