Հայաստան

Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը սկսել են տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը սկսել են տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր» ընկերությյունը մայրաքաղաքում մեկնարկել են առաջիկա օրերին սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից: 

«Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ 

Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։

Ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը:

Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով»,- նշված է գրառման մեջ: 

Ընդգծվում է, որ 

Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։

Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։

Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում