Ուկրաինայի կողմից էներգակիրների ներմուծման նվազումը Հունգարիան կապել է ցանցերի վնասման հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան նվազեցնում է ԵՄ-ից էլեկտրաէներգիայի գնումները, քանի որ իր ցանցի վնասը թույլ չի տալիս նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել իր սպառողներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը, այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Հունգարիայի էներգետիկայի նախարարության պետքարտուղար Աթիլա Շտայները ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայի հարևան երկրները, ներառյալ Հունգարիան, մատակարարում են Ուկրաինային էլեկտրաէներգիա: Այս ամառ մենք տեսանք, որ Ուկրաինան դարձավ էլեկտրաէներգիայի զուտ ներկրող: Բայց մենք նաև տեսանք, որ նրա ներմուծումը սկսեց նվազել, քանի որ նրա էլեկտրացանցը վնասված է, և Ուկրաինան չի կարող տեղափոխել անհրաժեշտ քանակություն էլեկտրաէներգիա սպառողներին»,- ասել է պետքարտուղարը։

Շտայներն ընդգծել է, որ ԵՄ երկրները հնարավորություններ են ուսումնասիրում՝ օգնելու Ուկրաինային պահպանել իր էներգետիկ ցանցի կենսունակությունը։

 

Հայերեն

Երևանում փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած քաղաքացիներից մեկը մահացել է

Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց մի շարք ապրանքախմբերի դրոշմավորման փորձնական ծրագիրը

Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը

Քաղաքական պրոցեսը տանում է նրան, որ արտահերթ ընտրությունների կարիք չի լինելու. Փաշինյան

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները