Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ համաձայնության են եկել. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են խաղաղություն հաստատելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահն այդ մասին ասել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում։ 

«Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ։ Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին: Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,- ասել է Սիմոնյանը: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ներառելով մինչ օրս համաձայնեցված 16 հոդվածները։ «Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, երեք հոդվածի համար այդ բովանդակությունն ի սկզբանեի հետ համեմատած մասամբ է համաձայնեցված, այսինքն, 13 պլյուս 3, այսինքն, 16 հոդվածով պայմանագիր», - նշել էր Փաշինյանը:

Փաշինյանը հստակեցրել էր, որ խաղաղության պայմանագիրն ի սկզբանե ունեցել է 18 հոդված, սակայն ապաշրջափակման հոդվածը հանվել է: Մնացած 17 հոդվածներից մեկն, ըստ Փաշինյանի, առհասարակ համաձայնեցված չէ: 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից