Բասկետբոլիստ Ալբերտ Թադևոսյանը հանդես կգա Լիտվայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի հավաքականի բաց մարզումը Ալբանիայի դեմ խաղից առաջ:

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի անդամ Ալբերտ Թադևոսյանը փոխել է ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում  է բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացող Ալբերտ Թադևոսյանը տեղափոխվել է լիտվական «Ալիտուս» ակումբ:

Հայազգի բասկետբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր:

Մինչև այս Թադևոսյանը հանդես էր գալիս Չինաստանում, իսկ ավելի վաղ ԲԿՄԱ-ի կազմում դարձել էր Հայաստանի 2023/2024 առաջնության չեմպիոն: 

Հայերեն English Русский