Բասկետբոլիստ Ալբերտ Թադևոսյանը հանդես կգա Լիտվայի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի անդամ Ալբերտ Թադևոսյանը փոխել է ակումբը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացող Ալբերտ Թադևոսյանը տեղափոխվել է լիտվական «Ալիտուս» ակումբ:
Հայազգի բասկետբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր:
Մինչև այս Թադևոսյանը հանդես էր գալիս Չինաստանում, իսկ ավելի վաղ ԲԿՄԱ-ի կազմում դարձել էր Հայաստանի 2023/2024 առաջնության չեմպիոն: