Վերանորոգումից հետո վերաօծվեց Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգումից հետո վերաօծվեց Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման կարգը կատարվել է հանդիսապետությամբ Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանի, ձեռամբ` Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի, աղոթակցությամբ` գյուղի հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը դեռևս 1994 թվականին ստանձնել էր Մկրտչյանների ընտանիքը, կառուցումից հետո այն օծվել է 2001 թվականին։
Եկեղեցու վերաօծումից հետո օծվել է բակում տեղադրված խաչքարը և հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։