ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hոկտեմբերի 13-ին, ժամը 01:16-ին տեղեկություն է ստացել, որ Ալավերդի քաղաքից Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին Ս. Մ.-ին (ծնված 1987 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 15 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։