Երևան

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

1 րոպեի ընթերցում

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հայկական ճարտարապետության փառատոնին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող միջազգային ստուգատեսի շրջանակում կներկայացվի շուրջ 150 նախագիծ:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Երևանի նոր գլխավոր հատակագծի հիմնական դրույթները, խոսել քաղաքաշինական այդ փաստաթղթի կարևորության ու հրատապության մասին: Խորհրդի անդամներն էլ իրենց հերթին նշել են, որ Երևանում իրականացվող կառուցապատման որակը տարեցտարի բարելավվում է:

Ի դեպ, Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ է ընտրվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում