Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման գլխավոր մրցավարը Սթյուարթ Էթուելն է։ Նրա օգնականները կլինեն  Սթյուարթ Բարթը և Էյքիլ Հաուսոնը։ Չորրորդ պաշտոնյան Թոնի Հարիգթոնն է։

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Հայերեն Español