ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման գլխավոր մրցավարը Սթյուարթ Էթուելն է։ Նրա օգնականները կլինեն Սթյուարթ Բարթը և Էյքիլ Հաուսոնը։ Չորրորդ պաշտոնյան Թոնի Հարիգթոնն է։
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: