Հայաստանը «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար 236 մլն եվրոյի վարկ կներգրավի ՎԶԵԲ-ից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից կներգրավի 236 մլն եվրոյի վարկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: 

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականին մայիսի 15-ին:

« «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, թերեւս, առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Կկառուցվեն 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ, 12.5 կմ երկարությամբ 9 թունելներ»,-ասաց նա:

Ճանապարհի կառուցումը թույլ կտա էականորեն կրճատել գոյություն ունեցող ճանապարհահատվածը, ինչի արդյունքում շուրջ 2 ժամով կկարճատվի երթևեկության տևողությունը: Տրանսպորտային միջոցների առկա 50կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 100 կմ/ժ: Կբարձրանա երթեւեկության անվտանգությունն ու հարմարավետությունը:

«Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին եւ տուրիզմի զարգացմանը»,-ասաց Ղալեչյանը:

Վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու եւ իրագործվելու է ծրագրի հարավային հատվածը՝ 24 կմ երկարությամբ: Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով եւ կավարտվի նոր կառուցվող Բարգուշատի թունելի ելքամասի մոտ: 

Այդ հատվածի շինարարության իրականացման ժամկետը 5  տարի է, եւս 2 տարի սահմանվել է որպես որակի համար երաշխիքային ժամկետ:

«Վարկային համաձայնագիրը կնքվում է 236 մլն եվրո գումարով, սակայն հարավային հատվածի իրականացման համար վարկային միջոցներ կպահանջվեն 373 մլն եվրոյի չափով: Ծրագրի մնացած մասը՝ 137 մլն եվրոյի չափով, կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ համաֆինանսավորման սկզբունքով»,-ասաց փոխնախարարը:

Վարկի տոկոսադրույքը լողացող է: Վարկի մարման ժամկետը 20  տարի է, որից արտոնյալ՝ 5 տարի:

Համաձայնագիրը հավանություն ստացավ հանձնաժողովի կողմից և  կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում:

Հայերեն العربية English فارسی 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում