Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:
Հրաժարականի պատճառի մասին տեղեկություն հայտնի չէ:
Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից: