Չինաստանը նախկին բանկիրին մահապատժի է դատապարտել 55 մլն դոլար կաշառք վերցնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենտրոնական Հուանգան քաղաքի դատարանը Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) ղեկավարի նախկին տեղակալ Ֆան Իֆեյին դատապարտել է մահապատժի 386 միլիոն յուան ​​(55 մլն ԱՄՆ դոլար) կաշառք ստանալու համար: Մահապատիժն անմիջապես փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։

Դատարանը համարել է, որ Ֆան Իֆեյը կատարել է «հանցագործություն՝ կապված առանձնապես լուրջ հանգամանքների հետ, որը հանգեցրել է ծանր սոցիալական հետևանքների»։ Մասնավորապես, ըստ Չինաստանի պետական CCTV լրատվամիջոցի, ԿԲ-ի ղեկավարի նախկին տեղակալն «առանձնապես խոշոր վնաս է հասցրել ժողովրդական շահերին»։ 

Նշվում է, որ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, քանի որ ամբաստանյալն ընդունել է մեղքը և զղջացել կատարածի համար, ինչպես նաև օգնել քննիչներին և վերադարձրել հափշտակված միջոցները։

Չինաստանի իշխանություններն ակտիվացրել են պայքարը կոռուպցիայի դեմ 2012 թվականին Սի Ծինփինի իշխանության գալուց հետո: Վերջին տարիներին լայնածավալ հակակոռուպցիոն արշավի արդյունքում բազմաթիվ պաշտոնյաներ զրկվել են իրենց պաշտոններից և դատապարտվել բանտարկության, այդ թվում՝ ցմահ ազատազրկման:

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա