Իրանը հայտարարել է իսրայելական F-35 կործանիչներ ոչնչացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման արդյունքում Իրանը ոչնչացրել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող զգալի քանակության F-35 կործանիչ-ռմբակոծիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Էբրահիմ Ջաբարին:

«Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական կարևոր բազաները և F-35 կործանիչների անգարները՝ ոչնչացնելով զգալի թվով ինքնաթիռներ»,- նշել է նա՝ հավելելով, որ արձակված իրանական հրթիռների 90 տոկոսը հասել է նշանակետին։

Ըստ Ջաբարիի, դրան նպաստել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի դեմ իրականացված կիբերանվտանգության և ռադիոէլեկտրոնային պայքարի գործողությունները, որոնք հրթիռային հարվածին զուգահեռ կատարել է ԻՀՊԿ-ն:

Հոկտեմբերի 1-ին «Ճշմարիտ խոստում 2» գործողության շրջանակներում ԻՀՊԿ-ն մեծ քանակությամբ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարմար պահին կպատասխանեն այդ հարձակմանը: 

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ իրանական առնվազն 20 հեռահար հրթիռներ հաղթահարել էին Իսրայելի և նրա դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերի արգելքը՝ խոցելով իսրայելական շուրջ երեք ռազմական և հետախուզական բազաներ, այդ թվում՝ «Նևաթիմ»-ը և «Թել Նոֆ»-ը։ Հետագայում Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ իրանական մի քանի հրթիռներ խոցել են նշված ավիաբազաները։

Հոկտեմբերի 6-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իրանին չի հաջողվել վնաս հասցնել Իսրայելի ռազմաօդային ուժերին, որևէ ինքնաթիռ չի վնասվել է, ոչ մի էսկադրիլ դուրս չի եկել շարքից:

Հայերեն English Русский

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին