ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների կառավարությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու երկրի տեխնոլոգիական ոլորտը զանազան նախաձեռնությունների և գործընկերության միջոցով և ակնկալում է ամրացնել այդ գործընկերությունն ու նոր ուղիներ գտնել հետագա համատեղ աշխատանքի համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ 

Դեսպանն ուրախությամբ արձանագրեց ԴիջիԹեք-ի վերադարձը՝ հիշեցնելով, որ նախորդ ԴիջիԹեք-ը իր համար եղել է առաջին ամենախոշոր միջոցառումներից մեկը, որին մասնակցել է Հայաստանում դեսպան նշանակվելուց հետո։ 

«Հիանալի է տեսնել, թե որքան աճ է գրանցել ԴիջիԹեք-ն այս ընթացքում։ Բացի այդ, ուրախ եմ նաև նշել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեխնոլոգիաների ոլորտում կապերի խորացումը, քանի որ գնահատում ենք, որ տեխնոլոգիաների և նորարարությունների կարևորությունը երկու երկրներում էլ նշանակալի շարժիչ ուժ է տնտեսական զարգացման և աճի համար։ Մենք նաև գիտակցում ենք կառավարման, հասարակական ծառայությունների, անվտանգության և կյանքի այլ շատ ու շատ ոլորտներում տեխնոլոգիաների ընդլայնվող և աճող դերը», - ասաց դեսպանը Քվինը՝ հավելելով, որ նոր տեխնոլոգիաներն իրենց աննախադեպ ուժով կարող են ոգևորել մարդկանց՝ միաժամանակ ընդգծելով այնպիսի նորարարական լուծումների առաջխաղացման կարևորությունը, որը պաշտպանում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։

Դեսպանը նաև նշեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիտակցում է Միացյալ Նահանգների դիվանագիտության մեջ տեխնոլոգիաների աճող դերակատարումը՝ Պետքարտուղարությունում ստեղծելով ամբողջությամբ մի այլ բաժին՝ «Կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրո», որը կենտրոնացած է միջազգային տեխնոլոգիական գործընկերությունների համընդհանուր արժեքների զարգացման հիման վրա։  

«ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու երկրի տեխնոլոգիական ոլորտը՝ զանազան նախաձեռնությունների և գործընկերության միջոցով, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, հեռուստահաղորդակցությունը, ամպային հաշվողական ծառայությունների և այլ ոլորտները։ Միացյալ Նահանգների մասնավոր հատվածը ևս նշանակալի դեր է խաղացել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում՝ բերելով ներդրումներ, արտահանումներ և նորարարություններ», - ընդգծեց դեսպանը։ 

Նա նշեց, որ բազմաթիվ մասնավոր ընկերություններ նախընտրել են Հայաստանում գործունեություն ծավալել, քանի որ երկրում առկա է աշխույժ էկոհամակարգ և շատ տաղանդավոր աշխատուժ։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները ոչ միայն բարձրորակ աշխատանք են տրամադրում, այլև հայ պրոֆեսիոնալներին առաջարկում են վերապատրաստման հնարավորություններ։ 

«Մենք ակնկալում ենք ամրացնել այս գործընկերությունը և նոր ուղիներ գտնել՝ միասին աշխատելու գալիք տարիների ընթացքում»,-նշեց դեսպան Քվինը՝ հաջողություն մաղթելով միջոցառման մասնակիցներին։ 

 

Հայերեն فارسی Русский Türkçe

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս