Տնտեսություն

10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով

1 րոպեի ընթերցում

10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ IDBank-ի Mastercard քարտերով անկանխիկ գնումներ կատարելն ավելի շահավետ է, քան երբևէ։ Բանկը հայտարարում է նոր՝ «Shopping» արշավի մասին։

Եվ այսպես, արշավի շրջանակներում 03.10.2024թ-ից 31.12.2024թ-ը ներառյալ, ինչպես գործող, այնպես էլ նոր պատվիրված Mastercard Standard կամ Mastercard Gold տեսակի քարտերով գնումներ կատարելու դեպքում կստանաք 10% idcoin՝ ստորև նշված կայքերից գնումներ կատարելու դեպքում և 1% idcoin բոլոր միջազգային վճարային գործարքների համար.

Amazon

Aliexpress

Temu

Pinduoduo

Shein

Ստացված idcoin-ները կարող եք օգտագործել՝ կատարելով վճարումներ բոլոր այն վաճառակետերում, ուր կա Idram QR։

Ի դեպ, արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով պատվիրված Mastercard Standard և Mastercard Gold տեսակի քարտերը կարող եք ձեռք բերել հետևյալ պայմաններով՝

Mastercard Standard՝ առաջին տարին անվճար,

Mastercard Gold` առաջին տարին 70% զեղչված արժեքով։

Արշավի մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կանոններում՝ անցնելով հղումով։

 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում