ԴիջիԹեք 2024-ին մասնակցում են 200-ից ավելի ընկերություններ. ԱՏՁՄ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ԴիջիԹեք 2024-ին մասնակցում են 200-ից ավելի ընկերություններ, որոնք այս տարի հնարավորություն ունեն ներկայացնել իրենց արտադրությունը, ծրագրերն ու լուծումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ընթացքում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Վերջինս իր խոսքում կարծիք հայտնեց, որ ԴիջիԹեք-ն իր պատմության ընթացքում եղել է այն հարթակը, որը շատ լավ ծառայել է հայկական ընկերությունների արտադրանքը ներկայացնելու գործին ինչպես հայ գործարարներին, այնպես էլ արտասահմանից ժամանած հյուրերին։

«Այս տարի մենք նաև հնարավորություն ունենք WCIT-ին մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին ցուցադրելու այն ընկերություններն ու նորարարությունները, որոնք ներկայացված են ԴիջիԹեք-ում։ Ունենք 200-ից ավելի ընկերություն, որոնք այս տարի ներկայացնում են իրենց արտադրությունը, ծրագրերն ու լուծումները։ Կարծում եմ՝ դա շատ հետաքրքիր է լինելու բոլորիս համար», - ասաց Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես միջոցառման կազմակերպչական խմբին, այնպես էլ հովանավորներին, որոնց աջակցության միջոցով հնարավոր է եղել կազմակերպել նման մեծամասշտաբ միջոցառումը։  

Հայերեն العربية English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան