ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է ընդդիմադիր դաշտում շրջանառվող խոսակցություններին, թե սահմանազատման գործընթացի շրջանակներում Տիգրանաշեն գյուղն իբր հանձնվելու է Ադրբեջանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Կոստանյանն ընդգծեց, որ Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելով Հայաստանի Հանրապետությունը։
«ՀՀ ինքնիշխան տարածքից սահմանազատման գործընթացի արդյունքում որևէ քառակուսի մետր չի հանձնվել որևէ մեկին, իսկ ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ապա այն ընթանալու է իր բնականոն ուղով»,-ասաց փոխարտգործնախարարը։