Քաղաքականություն

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորին մտահոգում է Ադրբեջանի կողմից բավականին մեծ ծավալի սպառազինության գնումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորին մտահոգում է Ադրբեջանի կողմից բավականին մեծ ծավալի սպառազինության գնումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն արձանագրում է, որ Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: 

«Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում: Ի տարբերություն նախորդ շրջափուլի՝ պայմանական 2017-2020 թվականների, 2021-2024 թվականների շրջափուլում Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացվում, այլ նաև մոդելների, ծավալների առումով բավականին գաղտնի են տեղեկությունները: Դա շատ ավելի անկանխատեսելի է դարձնում Ադրբեջանի վտանգավորությունը՝ հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում»,–ասաց Աբրահամյանը:

Նա նաև շեշտեց, որ ԼՂ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցն ու Ադրբեջանի բարձրացրած, այսպես կոչված, փախստականների վերադարձի հարցը համարժեք չեն, դրանք մեկ հարթությունում քննարկելու հարցեր չեն՝ընդգծելով, որ դրա մասին խոսել են նաև միջազգային տարբեր գործիչներ:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում