Աշխարհ

Հյուսիսային Կորեան ավելի քան 150 աղբով լի փուչիկ է ուղարկել դեպի Հարավային Կորեա

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան ավելի քան 150 աղբով լի փուչիկ է ուղարկել դեպի Հարավային Կորեա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան դեպի Հարավային Կորեա է արձակել ավելի քան 150 աղբով բեռնված փուչիկ՝ վերջին 10 օրվա ընթացքում առաջին անգամ։ Այդ փուչիկներից մոտ 60-ը վայրէջք է կատարել Սեուլում և նրա շրջակայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ հրամանատարության տվյալները:

Փուչիկներին ամրացված աղբի տոպրակների մեջ եղել են պոլիէթիլենային տոպրակներ, թուղթ, պլաստիկե շշեր և այլ կենցաղային աղբ։ Վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Հրամանատարությունը զգուշացրել է, որ եթե Փհենյանի գործողությունները սկսեն «անվտանգության լուրջ սպառնալիք» ներկայացնել Հարավային Կորեայի քաղաքացիների համար կամ եթե ԿԺԴՀ-ն «հատի սահմանը», ապա Սեուլը կձեռնարկի պատասխան «վճռական ռազմական միջոցներ»:

Մայիսի վերջից Հարավային Կորեայում արդեն հաշվել են 23 արձակում, որոնց հետևանքով ԿԺԴՀ-ն Կորեայի Հանրապետություն է ուղարկել ավելի քան 5000 փուչիկ։ Փհենյանը նման քայլի է դիմել՝ ի պատասխան Հարավային Կորեայից հյուսիսկորեացի դասալիքների և ակտիվիստների կողմից ԿԺԴՀ ուղարկվող քարոզչական թռուցիկների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում