Նուբար Աֆեյանը վստահ է, որ ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի Բաքվում պահվող հայերի ազատ արձակման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայազգի գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը վստահ է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ուժը և միջոցները կտրամադրի, որպեսզի Բաքվում պահվող հայ գերիները հայրենիք վերադառնան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանն՝ անդրադառնալով Բաքվի բանտում ապօրինի անազատության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցին։

«Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչում եմ մոտ 25 տարի։ Տեղեկությունները, որ ունեմ, իր ընտանիքից են, քանի որ Բաքուն արտոնել է որոշ չափով կարճ խոսակցություններ հեռախոսով, և այդ խոսակցությունների ժամանակ նա սահմանափակ ձևով բացատրել է իրավիճակը և մտահոգությունները։

Մենք, անշուշտ, բավական ջանք ենք գործադրում ազատ արձակելու գործում: Իրավաբանների հետ, զանազան այլ միջազգային ընկերությունների հետ աշխատում ենք, որ դա հաջողվի»,-նշեց Աֆեյանը՝ կարծիք հայտնելով, որ ներկա իրավիճակում աշխարհն, ընդհանրապես, շեղված վիճակում է:

Աֆեյանի գնահատմամբ՝ աշխարհը մի կողմից ասում է, որ արդարությունը կարևոր է, մյուս կողմից ասում են՝ լավ, եթե կարող ենք խաղաղություն ստեղծել, արդարությունը՝ ոչինչ: 

«Անկարելի է խաղաղություն ունենալ, որը հիմնված է անարդարության վրա, այդպիսի խաղաղություն աշխարհում չի եղել: Եղել է մի քանի րոպե, մի քանի օր, բայց չի գոյատևել։

Իմ կարծիքով շատ պարզ է՝ նույնիսկ եվրոպացիներն ու ամերիկացիները լավ գիտեն ու ոչ բացահայտ, սակայն ասում են, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը չհաստատվի»,-ընդգծեց Նուբար Աֆեյանը՝ հույս հայտնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կհաջողվի կնքել։

Աֆեյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունից իրեն մի քանի անգամ տարբեր հանդիպումներում ասել են, որ աշխատում են, որպեսզի հայ բանտարկյալներն ազատվեն:

Նուբար Աֆեյանը նաև հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունն իր ուժը և միջոցները կտրամադրի, որպեսզի Բաքվում պահվող հայ գերիները վերադառնան հայրենիք։

«Հրաշքի կարիք ունենք, որ դա կատարվի և մեր բանտարկյալներն ազատվեն: Մեր պատմության մեջ հրաշքներ եղել են: Դժբախտաբար, անընդհատ հրաշքի վրա ենք հույս դնում: Ինձ համար այդ հրաշքը հավատք է, որ աներևակայելին դարձնես իրական։ Ես վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը և այլ մարդիկ կգործակցեն, որ այս նպատակին հասնենք»,-ասաց Նուբար Աֆեյանը։

 

Հայերեն Español Русский

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են