Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորիկն արդեն 166 մարդու կյանք է խլել և  իր հետևից մեծ ավերածություններ թողել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Փոթորկի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Թենեսիում և Վիրջինիայում։

Ըստ գործակալության՝ Հյուսիսային Կարոլինայում մինչև ծնկները հասնող ցեխի մեջ արտակարգ ծառայությունները որոնողական շների հետ միասին փնտրում են փոթորկի ավելի շատ զոհերի։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ 

«Հելեն» փոթորիկն ամենամահաբերներից մեկն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Մեկ միլիոնից ավելի մարդ զրկվել է էլեկտրամատակարարումից։ Մի քանի քաղաքներում խափանվել է բջջային կապը։

Ըստ մասնագետների՝ մեծ է հավանականությունը, որ փոթորիկները կդառնան ավելի ու ավելի ինտենսիվ, ինչի գլխավոր պատճառներից մեկն էլ մարդու առաջացրած կլիմայի փոփոխությունն է։ Կլիմայի փոփոխության հետևանքով փոթորիկներն ուղեկցվում են ավելի շատ տեղումներով, քան մի քանի տասնամյակ առաջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում