ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը զարգանում է, ունենք 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ. Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է, արտադրվում են զինատեսակներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ նիստում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: 

«Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը վստահեցրեց՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության և անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը:

Ըստ նրա՝ 2 տարի առաջվա համեմատ ոլորտին մի քանի տասնյակ ավելի շատ ուշադրություն է դարձնում պետությունը, դա արտահայտվում է նաև այդ ոլորտին ֆինանսական ռեսուրսների ուղղությամբ: Ոլորտը վերջին ժամանակահատվածում շատ լուրջ թափ է ստացել, զարգանում է: 

«Ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հիանալի մասնագետներ, շատ լավ մենեջերներ, շատ լավ ինժեներներ, հայրենանվեր ներդրողներ, որոնք իրենց հսկայական ռեսուրսներն ուղղում են այս ուղղությամբ՝ իհարկե նաև շահ ստանալու նպատակով: Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է»,-ասաց նա՝ հավելելով, որ ոլորտի վերաբերյալ քիչ են խոսում, բայց օր ու գիշեր աշխատում են այդ ուղղությամբ:

 

Հայերեն English Español Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս