Կիևում բարձր են գնահատել Սերգեյ Փարաջանովի և Ռոման Բալայանի դերը ուկրաինական կինոյի զարգացման գործում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի ոլորտի ականավորները, մշակութային, քաղաքական այրերը և այլ հյուրեր սեպտեմբերի 29-ին Կիևում հանդիսավոր միջոցառմամբ տոնել են Կինոյի տան 50-ամյակը՝ այն մեկնարկելով Սերգեյ Փարաջանովի 100-րդ հոբելյանին նվիրված նամականիշի մարման արարողությամբ, որը թողարկել է «Ուկրփոստ» պետական ընկերությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ արարողությանը մասնակցած պատվավոր հյուրերի շարքում  է  եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Ակնառու հայ ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի և Ռոման Բալայանի ստեղծագործական ժառանգությանն ու մեծարմանը նվիրված ելույթում դեսպան Կարապետյանը միջոցառմանը ներկա հազարից ավելի մասնակիցներին տեղեկացրել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Փարաջանովի տարի ճանաչված 2024 թվականի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում մի քանի տասնյակ միջոցառումներ են անցկացվել, որոնք ներկայացրել են Փարաջանովի ստեղծագործական տաղանդը։

Նա հատուկ ընդգծել է, որ Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Օլենա Զելենսկան Սերգեյ Փարաջանովին հռչակել են որպես Ուկրաինայի Ազգային լեգենդ։ Դեսպանը նաև շնորհավորել է Ռոման Բալայանին՝ ուկրաինական կինոյի զարգացման գործում նշանակալի ներդրման համար և Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական մրցանակ ստանալու կապակցությամբ։ 

Ելույթներով հանդես են եկել նաև Ուկրաինայի կինոգործիչների միության նախագահ Սերհեյ Բորդենյուկը, բազմաթիվ ճանաչված կինոգործիչներ և դերասաններ, որոնք շեշտել են Ռոման Բալայանի ավանդը Ուկրաինայի կինոարտադրության զարգացման գործում և այն նոր մակարդակի բարձրացնելու մեջ։ 

Երեկոյին ցուցադրվել են հայ ռեժիսոր Արտյոմ Գրիգորյանի հեղինակած  կինոնկարը՝ նվիրված անվանի խորհրդային երգիչ Նազարի Յարեմչուկին։ Այն դարձել է ամենաեկամտաբեր վավերագրական ֆիլմը Ուկրաինայում:

Միջոցառման ավարտին դեսպանն ու Կինոգործիչների միության նախագահ Սերհեյ Բորդենյուկը մտքեր են փոխանակել, և Բորդենյուկը պատրաստակամություն է հայտնել Կինոյի տանն անվճար հիմունքներով ցուցադրել երիտասարդ հայ ռեժիսորների ֆիլմեր։ Նա խնդրել է դիտարկել նաև Երևանում ուկրաինական կինոնկարների ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունը:

Հայերեն Русский

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը