Հայաստան

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Եռաբլուր

2 րոպեի ընթերցում

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակների շիրիմներին:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել:

«Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողության եւ վերլուծության համար տարածքը շատ փոքր։ Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։ Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպես՝ այսօրվա խոսակցության նյութ չէ։ Այսօրվա խոսակցության նյութը մեկն է՝ փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Նահատակների զոհողության ամենախոսուն փառաբանությունը»,-կից գրել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում