ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված նախարարական ընդունելությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ամենամյա միջոցառման նախարարական ընդունելությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ զարգացման գլոբալ հարացույցի վերաբերյալ պանելային քննարկմանը ելույթներով հանդես են եկել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն, Գայանայի արտաքին գործերի նախարար Հյու Հիլթոն Թոդը, DP World խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ բեն Սուլեյեմը և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բորժե Բրենդեն:
«Միջոցառման գլխավոր բանախոս, Reliance հիմնադրամի տնօրեն Իշա Ամբանիի հետ զրույցում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները», - իր հաղորդագրության մեջ նշել է նախարարությունը: