Միացյալ Նահանգներ

ԱՄՆ դեսպանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցելւ նահատակների հիշատակին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանությունն այցելությունից լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Դեսպան Քվինը սեպտեմբերի 27-ին զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին»։ 

Գրառման մեջ շեշտվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: 

«Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,- եզրափակվում է գրառումը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում