Սպորտ

Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում

1 րոպեի ընթերցում

Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող բաց մրցաշարի կանանց երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Կերոլայն Դոուլհայդի հետ: 2 ժամից ավելի ձգված մրցախաղի արդյունքում Ավանեսյանը հաղթել է երեք սեթում` 6:3, 7:5, 6:2 հաշվով:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: Ավանեսյանն այժմ WTA աղյուսակում 47-րդն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում