ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը սեպտեմբերի 26-ին հյուրընկալել է Հունաստանի Ախայա տարածաշրջանի մարզպետի տեղակալ Ֆոկիոն Զայմիսին և նրա խորհրդական Անտոնիոս Ցոգաս-Խարվալակոսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ, որպես Ծայրամասային ծովային տարածաշրջանների համաժողովի (The Conference of Peripheral Maritime Regions - CPMR) բալկանյան և սևծովյան տարածաշրջանների հանձնաժողովի նախագահ, Ֆոկիոն Զայմիսը ՀՀ դեսպանին է ներկայացրել կառույցի առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է եղել նաև Ախայա տարածաշրջանի և ՀՀ մարզերի միջև միջմարզային դիվանագիտության զարգացմանը:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության առկա ծրագրերը, քննարկվել են դրանց զարգացմանն ուղղված քայլերը: