Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը ստանձնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդությունը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիի Հայ Կաթողիկե աթոռանիստ «Սրբոց Նահատակաց» եկեղեցում սեպտեմբերի 26-ին  տեղի ունեցավ Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի գահակալության կարգը, որով նա ստանձնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  գահակալության կարգը կատարվեց ձեռամբ` Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի` Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Հայրապետի։ Գահակալության ընթացքում ընթերցվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի կոնդակը, որով Ֆրանցիսկոս Պապը  Զմմառի Պատրիարքական Կղերի անդամ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ, ով մինչ օրս վարում էր Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական Փոխանորդի և Զմմառի Վանքի Մեծավորի պաշտոնը, նրան տալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ Արքեպիսկոպոսի տիտղոսով: Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը  ծնվել է 16 նոյեմբեր, 1968թ.Հալեպում։ 

Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը հաջորդում է 2021թ. սեպտեմբերին ընտրված Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին, ով Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդի պաշտոնը վարել է 2011-2021թթ., իսկ 2022թ. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը թափուր աթոռի` որպես Առաքելական Կառավարիչ նշանակել էր Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեին։

 

Հայերեն العربية

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում