Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ մշտադիտարկման առաքելություն, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ, ԵՄ խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցություն, ինչպես նաև համագործակցության խորացման հետագա հնարավորությունները։

«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և մյուս գործընկերների ամուր աջակցությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումների», - հաղորդել է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Հայերեն English Français Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով