Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Թբիլիսիի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ, որի հիմնական թեման է եղել՝ «Առաջնորդություն հանուն խաղաղության. միասնություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ապահով ապագայի որոնման համար»։

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

«Մենք ամբողջ սրտով ողջունում ենք և ուրախ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար, որը հարթակ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության, վստահության, միասնության և ընդհանուր ապագայի ապահովման համար», - իր ելույթում ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հարավային Կովկասը հակամարտության գոտուց վերածվի հնարավորությունների տարածաշրջանի։

«Գիտակցելով խաղաղության գինը՝ մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը՝ հակամարտության գոտուց վերածելու հնարավորությունների տարածաշրջանի», - նշել է Կոբախիձեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում