Չինաստան

Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել

1 րոպեի ընթերցում

Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է կեղծ մարտագլխիկ կրող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որն ընկել է Խաղաղ օվկիանոս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 08։44-ին և «ընկել նախատեսված ծովային հատվածում»։ Ըստ Չինաստանի պաշտպանության նախարարության՝ փորձնական արձակումը սովորական երևույթ է և «ամենամյա վարժանքների» մի մաս։ 

Հրթիռի տեսակը և թռիչքի ուղին չեն բացահայտվել, սակայն ըստ չինական պետական լրատվամիջոցների՝ Պեկինը «նախապես տեղեկացրել է շահագրգիռ երկրներին»։

Ըստ վերլուծաբանների՝ 1980 թվականից ի վեր Պեկինն առաջին անգամ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկում։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում