Քաղաքականություն

Նիդեռլանդներն աջակցում է խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյանն ու Կասպար Վելդկամպը հանդիպում են ունեցել

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներն աջակցում է խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյանն ու Կասպար Վելդկամպը հանդիպում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի  79-րդ նստաշրջանի շրջանակներում խոսել իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։ 

Մեկ տարի անց այն բանից հետո, երբ 100.000 ղարաբաղցի հայեր ստիպված եղան լքել իրենց տները»,-իր գրառման մեջ նշել է Կասպար Վելդկամպն՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է նվիրված մնալ խաղաղությանը և ժողովրդավարությանը։ 

Նա հավելել է, որ Նիդեռլանդներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում