Շախմատի համաշխարհային օլիմպիադայում կանանց ընտրանին աննախադեպ արդյունք է գրանցել. Զավեն Անդրիասյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի համար շախմատի համաշխարհային օլիմպիադան բացառիկ էր, քանի որ թիմը մինչ այս նման բարձր տեղ չէր զբաղեցրել նմանատիպ խոշոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը:

«Շախմատի համաշխարհային Օլիմպիադան շատ հաջող մեկնարկեց մեզ համար, քանի որ առաջին 5 տուրից հետո 5 հաղթանակ ունեինք: Եթե առաջին 4 մրցափուլի մեր մրցակիցներին հաղթելն ավելի հավանական էր, ապա 5-րդ տուրում, երբ հաղթեցինք Չինաստանին, որին պատմության մեջ երբեք չէինք հաղթել, Հնդկաստանի թիմի հետ դարձան մրցաշարային աղյուսակի առաջատար: Հնդկաստանի ընտրանին բավականին ուժեղ ու երիտասարդ թիմով էր հանդես գալիս»,-ասաց Անդրիասյանը: 

Վերջինս խոսքով` հնդիկներից կրած պարտությունը ցավալի էր, քանի որ մրցակցի առավելությունը մեծ չէր` 1,5:2,5: Բայց նույնիսկ այդ պարտությունից հետո Հայաստանի կանանց ընտրանին կարողացավ նորից մրցել առաջին տեղի համար մրցապայքարում:

«6-րդ տուրից հետո հիմնականում մրցում էինք ուժեղ թիմերի հետ: Հայաստանի կանանց ընտրանին վարկանիշով 11-րդն էր և մեր ունեցած 11 խաղափուլից 6-ում մրցել ենք մեզնից առավել բարձր վարկանիշ ունեցող թիմերի հետ: Հայաստանի կանանց ընտրանին իր ամբողջ պատմության ընթացքում նման արդյունք չի ունեցել: Օլիմպիադայում կանանց ընտրանին աննախադեպ արդյունք է գրանցել»,-առանձնացրեց մասնագետը:

Ըստ Անդրիասյանի՝ այժմ կանանց հավաքականում երկու սերնդի համադրություն է: Ավագները` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը իրենց մեծ փորձով ու երիտասարդները` Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը իրենց երիտասարդ մտքով, տալիս են դրական արդյունք ընդհանուր թիմի համար:

«Ինձ համար երկու սերնդի համադրությունը այնքանով է լավ, որ ոչ երիտասարդների և ոչ էլ ավագների տարեկիցը չեմ և կարողանում եմ երկու կողմերից էլ առավելագույնը ստանալ»,-շեշտեց Անդրիասյանը:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի կանանց ընտրանին զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Իսկ Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամները` Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ նվաճեցին առանձին խաղատախտակների վրա: 

Հայերեն Русский

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին