Մարզեր

Արագածոտնի մարզի Ռյա Թազա և Ալագյազ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Ռյա Թազա և Ալագյազ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ռյա Թազա բնակավայրում սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Ալագյազ բնակավայրում՝ ժամը 11։40-ից մինչև 12։00-ն անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ տեղի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում