Հայաստան

Գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ՝ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

1 րոպեի ընթերցում

Գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ՝ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ. Չարլզ III

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

460938744_914068930766788_7003615307704173154_n.jpg

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորության արքայի շնորհավորական ուղերձը հրապարակել է ՀՀ-ում ՄԹ դեսպանատունը։

Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն։ 

Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ 

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղության և բարգավաճման, թե շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցեր, որոնք գալիք տարիների ընթացքում օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին: 

Ես և կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք Ձեզ և բոլոր հայերին հղել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար։ 

Չարլզ Ռ.»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում